Happy New 2013 Year

Շատ սիրելի iMusic.am-ի ունկնդիր արդեն 2 տարի 3 ամիս մենք միասին ենք : Այսօր դիմավորում ենք 2013 թվականին,  մեր ամբողջ թիմով ցանկանում ենք շնորհավորել ամանորն ու սուրբ ծնունդը: Ցանկանում ենք նոր տարին դիմավորել նոր նպատակներով, ցանկություններով, հին տարում թողնել բոլոր ձախողումները, դժվարությունները,: Նոր տարին դիմավորեք iMusic-ի հետ, շարունակեք լսել լավ երաժշտություն:  Մենք նոր տարին սկսում ենք նոր անակնկալներով : Սիրեք սիրվեք և թող որ այս գիշեր բոլորի համար լինի ամանորյա հրաշք և անմոռանալի 2013-ի սկիզբ:

Dear users of iMusic.am it has already been 2 years and 3 months since we are together. We are going to celebrate 2013 today. Our team wishes you a Merry Christmas and a Happy New Year. We wish you to meet New Year with new aims, wishes, and dreams, leaving all the disappointments in 2012. Meet New Year with iMusic, continue listening to quality music. We begin New Year with new surprises, so follow us. Love and be loved, and let this night be unforgettable and full of musicales.

Ես երջանիկ եմ` արդեն 2 տարեկան եմ

Բարև շատ սիրելի iMusic.am կայքի ունկնդիրներ: Այսօր iMusic.am-ի ծննդյան օրն է, մենք դառնում ենք 2 տարեկան: Չնայած տարիքին մենք կարողացել ենք ստեղծել շատ հարուստ երգադարան, որը ունի միլիոնից ավել երգեր և ամենօր թարմացվում է:

iMusic.am-ը խորհին շնորհակալություն է հայտնում, որ 2 տարի դուք մեր կողքին եք և մեզ եք ուղարկում տարբեր նամակներ, որոնց միջոցով մենք ավելի արագ ենք զարգացնում կայքը:

Շատ երախտապարտ ենք, որ ունենք աշխարհի տարբեր ծայրերում հավատարիմ ունկնդիրներ, բայց մեր հիմնական նպատակներից մեկն է Հայաստանի Հանրապետությանը առաջարկել որակով երաժշտություն, որը շատ հազվադեպ է հանդիպում մեր առօրյայում:

Այս 2 տարվա ընթացքում կայքում լուրջ տեխնիկական և ծրագրային աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում iMusic.am-ը պատկանում է աշխարհի լավագույն պորտալների շարքերին:

Վերոհիշյալը iMusic.am-ի անցած ուղին էր: Ստորև կներկայացնենք մեր ապագա անելիքները:

Մի քանի ամիս առաջ նշեցինք, որ շատ շուտով կլինի կայքի նոր տարբերակը, իր թարմեցված դիզայնով և որոշակի շտկումներով:  Ինտեգրացնելու ենք արհեստական բանականության վրա հիմնված «երաժշտական առաջարկներ»: Արդեն իր վերջնական տեսքին է մոտենում անդրոիդի համար նախատեսված ծրագիրը: Մնացած թարմացումների մասին կծանոթացնենք մի փոքր ավելի ուշ:

Ժամանակի սղության պատճառով մի փոքր հետաձգվել է վերոհիշյալը, այդ իսկ պատճառով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Սպասեք մեր անակնկալներին, լսեք լավ երաժշտություն և տոնեք մեր ծնունդը մեզ հետ:

Հարգանքներով` Լևոն Նաղաշյան:

 

iMusic.am-ի վերածնունդը` 5րդ տարբերակ, բետա 1

Հարգելի iMusic.am կայքի այցելու արդեն օգոստոս ամիսն է, ամառը ավարտվում է, ինչպես և բոլորը մեր թիմը ևս հանգստանում է, այսինքն աշխատում ենք և էլ ավելի ենք բարելավում iMusic.am-ը:

Եվ այսպես, ցանկանում եմ մի փոքր պատմել iMusic.am –ի կայքի նորարարությունների մասին:

  1. Սկզբից շատ մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ iMusic.am-ը հոկտեմբերի 3-ին` իր 2-րդ տարեդարձը կդիմավորի  5-րդ տարբերակի 1-ին բետայով: Այն իրենից կներկայացնի լիովին նոր ձևավորում, կունենա 2 նոր ռադիո` ջազզ և սոուլ ժանրերով: Կայքը մոտ 5 անգամ ավելի արագ կաշխատի և վերջինիս հետ տարվող աշխատանքի ծանրաբեռնվածությունը կթուլանա: Արտաքին տեսքը գրվում է html5 և css3 ստանդարտներով:
    Ի դեպ նշեմ, որ աշխարհում առաջիններից ենք, որ աշխատում ենք արհեստական բանականության միջոցով առաջարկել երաժշտություն, ելնելով ձեր նախասիրություններից:
    Նորից  գրվել և առավելագույնս հեշտացվել է այցելուի երգադարանը /user’s library/:
  2.  Սեպտեմբերին կայքը կվերազինվի նոր տեխնիկայով, որը հնարավորություն կտա հասցնել երգերի թիվը  5 միլիոնի : Այս ամենը կնպաստի, որ iMusic.am-ը դառնա աշխարհի ամենամեծ երաժտական պորտալներից մեկը, որը ամբողջությամբ պատրաստված կլինի Հայաստանում: Նոր տեխնիկայի շնորհիվ iMusic.am կայքում կլինի մոտ  1միլիոն դասական ժանրի երաժիշտների կատարումներ:
  3. Android համակարգի ծրագիրը հոկտեմբերին կհայտնվի android-ի շուկայում, իսկ iphone-ի imusic.am ռադիո ծրագիրը` շատ ավելի շուտ: Իսկ երկարաձգումները տեղի են ունենում ժամանակի սղության պատճառով :

Առայժմ այսքանը, հույսով եմ ,որ կհավանեք և կգնահատեք մեր աշխատանքը: Հավատացեք` փորձում ենք Հայաստանում, գոնե ինտերնետով, ապահովել որակյալ երաժշտություն:

Հաճախ այցելեք մեր բլոգը`  http://blog.imsuic.am, որտեղ դուք կգտնենք մեր կայքի վերաբերյալ ամենից վերջին նորությունները:

Հ.Գ.

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր օգնում են մեզ կայքի բարելավման հարցում:

Մի մոռացեք լսել որակյալ երաժշտություն:

Հարգանքներով` Լևոն Նաղարշյան:

iMusic.am Version 4 beta2

Բարև հարգելի iMusic.am կայքի այցելու!

ՈՒրախ ենք ձեր դատին ներկայացնել iMusic.am-ի 4-րդ տարբերակը բետա 2-ով: Այժմ խոսենք փոփոխություններից:

  • Լիովին նորացվել է “music library”-ին: Փոփոխված տարբերակում դուք կարող եք գտնել ձեր վերջին լսած ալբոմները, երաժիշտերին և երգերը: Մեր մեծ ձայնադարանից կարող եք շատ հեշտությամբ հավաքել ձեր սեփական երգացանկերը /playlist/ և նույնիսկ դրանցով կիսվել ձեր ընկերների հետ:
  •  Փոփոխվել է որոնման/search/ էջը: Այժմ դուք ավելի հեշտությամբ կարող եք գտնել ձեր նախընտրած երաժշտին, ալբոմները և երգերը:
  • Ուրախալի լուր բոլոր Beeline բաժանորդների համար: Արմենթել ընկերությունում տեղադրել ենք imssic-ի mirror-ը, որը թույլ է տալիս hi-line-ի բաժանորդներին օգտվել կայքից շատ ավելի արագ:

Մեր ձայնադարանը հասել է 700. 000-ի և շարունակում է աճել օր օրի:

Դե ինչ գրանցվեք iMusic.am-ում հավաքեք ձեր սեփական երգացանկերը /playlist/  և կիսվեք ձեր ընկերների հետ:

Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում, թե ինչ սպասեք iMusic.am-ից:

  • Կայքը կհամալրվի դասական երաժշտությամբ և օպերաներով:
  • Պատրաստ կլինի “artist playlist”-ը, որը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում գտնել ձեր սիրված երաժշտի նման երաժիշտներին:
  • Սպասվում է ժանրային ռադիոներ  և այլ անակնկալներ:

Ամենից կարևորը, որ iMusic.am-ը միշտ առաջարկել է առաջարկում է և կառաջարկի միայն որակյալ և ընտրված երաժշտություն:

Դե ինչ վայելեք նոր տարբերակը և կիսվեք ձեր կարծիքով:

Հ.Գ.

Մի մոռացեք լսել որակյալ երաժշտություն:

Հարգանքներով` Լևոն Նաղարշյան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգելի iMusic.am-ի այցելու.

Մենք շնորհավորում ենք Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք Ձեզ նորանոր հաղթանակների և հաջողությունների տարի: Դե իսկ  iMusic.am-ը ամեն ինչ կանի, որ ժպիտը ուղեկցի Ձեզ: Եվ թող, որ iMusic.am-ի լավ և որակյալ երաժշտությունը  դառնա Ձեր ուղեկիցը նոր հաղթանակների և հաջողությունների ճանապարհին:

iMusic.am -ը և հաճախակի տրվող հարցերը

Բարև  iMusic.am-ի սիրելի և մշտական այցելու:

iMusic.am կայքըը շնորհակալություն է հայտնում ձեր բոլոր նամակների համար, և այժմ փորձեմ պատասխանել հաճախակի տրվող հարցերին:

  1. Շատ հաճախ տրվող հարցերից է. “ Ինչու՞ չի լինում երգեր ներբեռնել կայքից”: Հարգելի այցելու ասեմ, որ հիմնադրման օրվանից նախատեսված չի եղել երգեր ներբեռնելը և նման ծառայություն iMusic.am-ը չի էլ նախատեսում: Հավատացեք ավելի լավ բան քան աշխարհի ցանկացած կետից վայելել iMusic.am կայքը չկա:
  2. Հաջորդ հարցը, որ հաճախակի տրվում է. “ Ե՞րբ iMusic.am-ը պատրաստ կլինեն iphone-ի և android –ի համար”: Կայքի բարեփոխումների արդյունքում մի փոքր ձգձգվեց այս ծառայությունի  վերջնական հասանելիությունը, բայց դուք կարող եք օգտվել կայիքից  iphone-ով և android հեռախոսներով:
  3. Հաճախ տրվող հարցերից է նաև. “Ե՞րբ պատրաստ կլինի այցելուի էջը, և ի՞նչ է սպասվում” : iMusic.am կայքի բարելավմանն ուղղված աշխատանքներ են տարվում, այդիսկ պատճառով այցելուի էջի և երգացանկի աշխատանքները մի փոքր երկարում են, բայց ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով կկարողանաք ունենալ ձեր էջի ավելի հարմարավետ տարբերակը և բոլորի հետ կկարողանաք կիսվել ձեր երգացանկով:
  4. Տարածված հարց է. “Ինչու՞ կայքում չկա Դորիանս, Ռեյնկարնացիա և Արմենչիկ”: Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ հետևյալ խմբերը չեն համապատասխանում կայքի ֆորմատին, այդիսկ պատճառով տեղ չեն գտնի կայքում:

 

Շնորհակալություն, որ միշտ ուղարկում եք երգեր, որոնք դեռ տեղ չեն գտել iMusic.am-ում, մենք հնարավորիրնս կարճ ժամանակահատվածում կավելացնենք դրանք: Պարզապես կայքը ունի արդեն ձևավորված ֆորմատ և առաջնորդվում է միայն այդ ֆորմատով:

Հատուկ շնորհակաություն ենք ուզում հայտնել ձեր ջերմ խոսքերի և ակտիվության համար: Հավատացեք դուք նպաստում եք մեր աշխատանքների լավացմանը: Հայաստանի առաջին և ամենամեծ երաժշտական պորտալը զարգանում է և շարունակելու է զարգանալ ձեր շնորհիվ:

 

Շնորհակաություն ձեր հետաքրքրասիրության համար: Հարցերի դեպքում գրեք http://imusic.am/contact_us/ էջի օգնությամբ, և մենք հաճույքով կպատասխանենք ձեր յուրաքանչյուր հարցին:

 

ԵՎ վերջում ամենակարևորը ` ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԼՍԵԼ ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հարգանքներով` Լևոն Նաղաշյան:

iMusic.am Տարբերակ 4 մաս 2

Բարև հարգելի iMusic.am կայքի այցելու:

Շատ ուրախ ենք, որ հավանել եք iMusic.am կայքի նոր ձևավորումը և փոփոխությունները, շնորհակալություն դրական արձագանքի համար:

Վերջին 2 օրվա ընթացքում, անսպասելի խափանումների արդյունքում կայքը մի փոքր դանդաղ էր աշխատում և տեղ-տեղ չէր աշխատում: Դա արդեն անցյալում է, այժմ կայքը հավաքել է իր բոլոր ուժերը և աշխատում է առանց ընդհատումների:

Եթե կայքում նկատեք ինչ որ խնդիրներ, ապա անպայման տեղեկացրեք և կապնվեք մեզ հետ http://imusic.am/contact_us/ հասցեի միջոցով: Շնորհակալություն ձեր համբերության և դրական արձագանքների համար:

Հարգանքներով` iMusic.am

iMusic.am Version 4

The day has come, 11th of October, as we promised now you can see the changes of iMusic.am. We represent you beta 1 of the 4th release. Website has new design. All conditions and terms of use are easier. iMusic.am works for about 10 times faster . The database contains more then 300 000 songs. Now it will take users some seconds to create their own playlist. iMusic.am do its best for users’ comfortableness. We are always ready to receive your responses on info@imusic.am mail.

Եվ այսպես այսօր հոկտեմբերի 11-ն է, ինչպես և խոստացանք iMusic.am կայքում տեղի են ունեցել փոփոխություններ: Այժմ ձեր դատին ենք ներկայացնում կայքի 4-րդ տարբերակի բետա 1-ը: Ամբողջությամբ փոփոխվել է  վերջինիս դիզայնը: Հնարավորինս հեշտացվել է կայքից օգտվելու պայմանները: Այժմ, կայքը մոտ 10 անգամ ավելի արագ է աշխատում, իսկ երգադարանը գերազանցում է 300 000-ը: Օգտվողներին առաջարկում ենք լռիվ նոր և շատ հեշտ պայմաններ սեփական playlist-ը հավաքելու համար: iMusic.am անում է ամենինչ ձեր հարմարավետության համար: iMusic.am-ը միշտ պատրաստ է ձեր արձագանքները ստանալ info@imusic.am էլեկտրոնային հասցեին:

Imusic.am-ը արդեն 1 տարեկան է:

iMusic.am-ը այլ կերպ ասած I♥Music-ը արդեն 1 տարեկան է:

2010 թվականի հոկտեմբերի 3-ին ստեղծվեց հետաքրքիր և հեռանկարային կայք, իսկ այսօր արդեն ունենք երաժշտական մեծ պորտալ՝ հսկայական երգադարանով (ավելի քան 250 000 երգ, և թիվը դինամիկորեն աճում է): Կայքն ունի շուրջօրյա գործող ինտերնետ-ռադիո, որը Ձեր շնորհիվ դարձել է կայքի այցեքարտը: Մեզ լսում և ճանաչում են նաև Հայաստանից դուրս: Աշխարհի բոլոր անկյուններից ստանում ենք առաջարկներ և շնորհակալական խոսքեր, ինչը շատ հաճելի է, բայց նաև պարտավորեցնում է անընդհատ կատարելագործել կայքը:

1 ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ից կայքը ներկայանում է նոր տեսքով և ֆունկցիոնալությամբ: Պորտալն ունի իրեն համապատասխան բարձր որակի տեխնիկական մաս, որը 1 տարվա ընթացքում շարունակում է կատարելագործվել: Այդ տեխնիկական մասի շնորհիվ կայքը մեծ արագությամբ կարող է միաժամանակ սպասարկել հազարավոր լսողների:

Այսօր Հայաստանում iMusic.am-ը իր տեխնիկանան հնարավորություններով խոշորագույններից է և միակ մեծ պորտալն է ամբողջովին գրված Հայաստանում:

Մեծ շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր կայքի ստեղծման և կայացման գործում իրենց ներդրումն են  ունեցել:

Մի մոռացեք լսել որակյալ երաժշտություն.

հարգանքներով՝ Լևոն Նաղաշյան:

New Music Releases

Հարգելի iMusic.am կայքի ունկնդիրներ, այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի դուք կարող եք ծանոթանալ ամբողջ շաբաթվա ընթացքում ավելացվող երաժշտական ցանկի որոշ մասին:

Ցանկում դուք կտեսնեք հին և նոր սիրված կատարողների ալբոմներ:

Charlie Parker “The Essential“

Dave Brubeck “Time Out” 

Michael Brecker “Two Blocks From The Edge”

Brad Mehldau Trio “Art Of The Trio, Vol. IV: Back At The Vanguard”

Allan Holdsworth “Secrets”

Gonzalo Rubalcaba “Paseo” 

Return To Forever “Romantic Warrior”

Miles Davis “Miles Smiles”

Pat Metheny Group “The Way Up”

Oscar Peterson Trio “Night Train”

Damon Fowler “Devil Got His Way”

Gina Sicilia “Can’t Control Myself”

Greg Allman “Low Country Blues”

Homemade Jamz Blues Band “The Game”

Howlin’ Wolf  “Live & Cookin’ At Alice’s Revisited”

Los Fabulocos “Dos”

Rich DelGrosso & Jonn Del Toro Richardson “Time Slips On By”

Tom Principato “A Part Of Me”

Tracy Nelson “Victim Of The Blues”

Eric Bibb “Spirit and the Blues” 

RadioheadIn Rainbows

InterpolTurn On The Bright Lights

Arcade FireFuneral

PJ Harvey Stories From the City “Stories From the Sea

Yeah Yeah YeahsFever To Tell

Arctic Monkeys Whatever People Say I Am “That’s What I’m Not

Primal Scream “XTRMNTR

The LibertinesUp The Bracket

The StrokesIs This It

BlurThink Tank

CultsCults”

Chris YoungNeon

Jason AldeanMy Kinda Party

She and Him “Volume one”

Yours Truly “Sublime With Rome”

Justin MooreOutlaws Like Me

Washed Out “Within And Without”  

The Best Of Sanchez “One In A Million”

Josh Garrel “Over oceans”

Breathe CarolinaHell Is What You Make It

Yahel “From the sun to the sun”

Trentemoller “Late night tales”

Benny Benassi “Electroman”

Electronic Chillage “Global Trance Excursions”

Kim Sozzi “Just One Day”

Armin Van Buuren “Imagine”

Jes “High glow”

Basshunter “now you are gone”

Wolfgang Gartner Presents “Electric Daisy Carnival Vol. 2”

Jump smokers “the kings of the dancefloor”, և այլն: